Առողջապահություն 

Բրիտանական հիվանդանոցներում արգելվում են ծաղիկները

analitik.am

Աշխարհում ընդունված` ուշադրության նշան համարվող ծաղկեփնջերը կարող են արգելվել բրիտանական հիվանդանոցներում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին:

Բրիտանիայում հիվանդանոցների մեծ մասը իրենց հիվանդների հարազատներին թույլ չեն տալիս ծաղկեփնջեր բերել հիվանդանոց, քանի որ դրանք բակտերիաներ են տարածում և «ավելացնում են անձնակազմի աշխատանքը», ինչպես նաև` կարող են ալերգիկ երևույթներ առաջացնել:

Մոտ 4000 հարցված բրիտանացիների 90%-ի կարծիքով` թարմ ծաղիկները կարող են բարելավել ոչ միայն հիվանդի տրամադրությունը, այլև` առողջությունը: Այդ փաստը հաստատել են նաև գիտնականները` պարզելով, որ հիվանդանոցների բաժանմունքներում գտնվող հիվանդները դրական ֆիզիոլոգիական ռեակցիաներ են ունենում, երբ սենյակներում բույսեր են լինում, ավելի քիչ են զգում ցավը, անհանգստությունը, հոգնածությունը, ավելանում է գոհունակության մակարդակը, կյանքից բավարարվածությունը, կայունանում է զարկերակային ճնշումն ու սրտի ռիթմը:

Նույն շարքից