Առողջապահություն 

«Օգնության Ձեռքը» կրկին Վանաձորում էր

analitik.am

Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի անձնակազմը “Օգնության Ձեռք” նախաձեռնության շրջանակներում մարտի 22-23 կրկին Վանաձորում էր:

 

Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց «Օգնության Ձեռք» նախաձեռնության ծրագրերի համակարգող Սուսաննա Գյուրջյանը: Մեր այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված իրենց երկրորդ այցը Վանաձորը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Մենք սկսել  ենք իրագործել «Օգնության Ձեռք» նախաձեռնության երկրորդ փուլը:

 Այս անգամ անձնակազմը «Հույսի տուն» ինտերնատում իրականացրեց ծրագրի երկրորդ փուլը՝ արդեն իսկ ախտորոշված հիվանդներին ապահովելով համապատասխան դեղորայքով:Այդ հարցում մեզ աջակցել են մի քանի դեղագործական ընկերություններ:  Նաև բուժզննում և ախտորոշում իրականացնելու համար այս անգամ  այցելեցինք Վանաձորի «Օրրան» բարեգործական հիմնադրամ և  «Ծերերի տուն»  ինտերնատ »

 

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը իր նախորդ այցի ընթացքում ինտերնատում իրականացրել էր ծրագրի առաջին փուլը՝ ծերերի բուժզննման և բուժօգնության կազմակերպում:

 

Սուսաննա Գյուրջյանը նշեց, որ այս այցի ընթացքում հետազոտվեցին «Օրրան» բարեգործական հիմնադրամի երեխաները, և նաև, «Ծերերի տուն» ինտերնատի  52 բնակիչները:

 

Մեզ հետ զրույցում Սուսաննա Գյուրջյանը նաև նշեց, որ «Օգնության Ձեռք» նախաձեռնության շրջանակներում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» բժիշկների՝ մարզեր այցելությունները շարունակական են լինելու: Նա նաև հավելեց, որ շատ հիվանդներ վիրահատական միջամտության և շատ ավելի լուրջ բուժման կարիք ունեն, որի իրականացումը հնարավոր կլինի ապահովել հովանավորների շնորհիվ, ովքեր, ցանկության դեպքում կարող են իրենց փոխանցումներն անել «Օգնության Ձեռք» հիմնադրամի բանկային հաշվեհամարին:

 

«Օգնության ձեռք» նախագծի անձնակազմը բաց է համագործակցության համար, և ցանկացողնրը կարող են միանալ նախագծին:

 

 

 

 

 Յունիբանկ                24100278120100 AMD  

 

E-mail հասցե: ognutyandzerq@gmail.com

 

 

Հեռ.  +374  99 415 00,  +374  99 218 740

 

 


Սոնա Հարությունյան

 

Նույն շարքից