Առողջապահություն 

«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայից 20225 կին է օգտվել

analitik.am

«Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում մարտի 8-ից ի վեր քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 20225 կին: Այս մասին մարտի 31-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային  խորհրդակցության ժամանակ զեկուցել է Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Այս մասին տեղեկացնում են  Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ կատարված տարբեր հետազոտություններից հետո վիրահատության է ուղեգրվել 1688 կին, որոնցից 533-ն արդեն վիրահատվել են:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը՝ ակցիայի ընթացքը պատշաճ ապահովելու ուղղությամբ:

Նույն շարքից