Առողջապահություն 

Valium ու Xanax դեղերը կարող են մահվան պատճառ դառնալ

analitik.am

Ամերիկացի հետազոտողները որոշակի կապ են գտել թույլ ազդեցության տրանկվիլիզատորների` անքսիոլիտիկների եւ անքնության դեմ դեղերի օգտագործման եւ մահվան բարձր ռիսկի միջեւ, թեպետ նրանք վստահ չեն, որ մահվան պատճառը հենց դեղերն են։


Ինչպես հաղորդում է Well Blogs Nytimes-ը, յոթ տարվա ընթացքում հետազոտողները դիտարկել են 34 727 հիվանդի, որոնք օգտագործում էին այնպիսի անքսիոլիտիկներ, ինչպիսին են Valium-ը, Xanax-ը կամ անքնության դեմ դեղեր՝ Ambien, Sonata կամ Lunesta, համեմատելով դրանք 69418 մարդկանցից բաղկացած ստուգիչ խմբի հետ:


Բազմաթիվ գործոնների ազդեցությունը հաշվի առնելուց հետո, հետազոտողները հայտնաբերել են, որ դեղ ընդունող մարդիկ երկու անգամ ավելի շատ են ենթակա մահվան ռիսկի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում:


«Երբեմն ես նշանակում եմ այս դեղամիջոցները, սակայն դրանցից դժվար է հրաժարվել: Որքան քիչ ժամանակ դուք ընդունեք դրանք, այնքան ավելի լավ՚», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Ուորիկի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Սկոտտ Ուեյչը։

Նույն շարքից