Մշակույթ 

Զրույց-հանդիպում՝ Տիգրան Մանսուրյանի հետ

Վաղը` հուլիսի 18-ին, Երևանի Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտում տեղի կունենա զրույց-հանդիպում անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Մուտքն ազատ է, և հանդիպմանը ներկա գտնվողների հետ մաեստրոն կզրուցի Կոմիտասի թեմայի շուրջ:

Միջոցառումը կունենա երաժշտական մաս նույնպես, և դրան կմասնակցեն մեցոսոպրանո Աննա Մայիլյանն ու դաշնակահար Էլեն Կիրակոսյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Տիգրան Մանսուրյանի հետ զրույց հանդիպումը նշանակված է ժամը 17:00-ին:

Նույն շարքից