Գիտություն 

Չինաստանում փորձարկվել է մտքի ուժով տեղաշարժվող ավտոմեքենա

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի Տյանցզինում Նանկայ համալսարանից հետազոտական խումբը փորձարկել է իր ստեղծած ավտոմեքենան, որը հարկավոր է ղեկավարել մտքի ուժի օգնությամբ:

Մտքի ուժով մեքենայի հեռավոր կառավարման համակարգը ստեղծվել է չինական Great Wall Motor ավտոարտադրողի հետ համագործակցությամբ: Մեքենայի թեստավորումը հաջողությամբ կայացել է հուլիսի 15-ին: Փորձնական ուղևորության ընթացքում մեքենան ղեկավարող մարդը եղել է մեքենայի սրահում գլխին համապատասխան սարքով:

Նույն շարքից