Առողջապահություն 

Օրական 7 բաժին միրգը կրկնակի նվազեցնում է մահվան ռիսկը

analitik.am

Մարդիկ, որոնք ուտում են օրական 7 կամ ավելի բաժին միրգ, քաղցկեղից, սրտային հիվանդություններից ու առողջական այլ խնդիրներից գրեթե կրկնակի քիչ են մահանում՝ համեմատած մոլորակի այլ բնակիչների հետ, որոնք դրանք գրեթե չեն օգտագործում: Այս մասին в Journal of Epidemiology & Community Health ամսագրում հրապարակված հոդվածում հայտնում են բժիշկները : 

«Մենք լավ գիտենք, որ մրգերն ու բանջարեղենը օգտակար են մեր առողջության համար, սակայն դրանց կիրառումից մեր բացահայտած արդյունավետությունը վեր է երևակայությունից: Այդ բացահայտման էությունը հետևյալն է. անկախ տարիքից՝ որքան միրգ եք ուտում, այնքան քիչ շանս ունեք մահանալու: 

Բանջարեղենի արդյունավետությունն ավելի բարձր է, սակայն մրգերը զգալի ներդրում են ունենում առողջության մեջ: Այդ իսկ պատճառով բանջարեղենի սիրահարները կարող են ուտել գազար, մյուսները՝ բանան»,- հայտարարել է Լոնդոնի համալսարանական քոլեջից Օյինլոլա Օյեբոդեն: 

Նրանք նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով Անգլիայի մոտ 65 հազար բնակիչների սննդային սովորույթները: 

Նույն շարքից