Առողջապահություն 

Ամառային ժամանակի անցումը սրտային նոպայի պատճառ կարող է դառնալ

analitik.am

ԱՄՆ-ի հետազոտողները հայտնաբերել են, որ անցումը ամառային ժամանակի, երբ անհրաժեշտ է լինում հաջորդող երկուշաբթի օրը քնել մեկ ժամ պակաս, 25%-ով մեծացնում է սրտային նոպաների վտանգը, համեմատած այլ երկուշաբթի օրերի հետ:

Եվ հակառակը՝ ավելի ուշ նույն տարվա երեքշաբթի օրը, երբ ժամսլաքները հետ են տալիս եւ մարդիկ 1 ժամ ավել են քնում, սրտային նոպաների վտանգը 21%-ով նվազում է, հաղորդում է Fox News:

Այս արդյունքները վերցված են Միչիգանի հիվանդանոցի տվյալների բազայից:

Սրտային նոպաները հիմնականում տեղի են ունենում երկուշաբթի օրերը վաղ առավոտյան, հնարավոր է սթրեսից, որը առաջանում է կապված նոր աշխատանքային շաբաթվա սկզբի եւ փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում, ասում է հետազոտության ղեկավար, Դենվերում գտնվող Կոլորադոյի համալսարանի սրտաբան, բժիշկ Ամնիտ Սանդhուն:

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ հանկարծակի, նույնիսկ աննշան փոփոխությունները քնի ռեժիմի մեջ կարող են ունենալ բացասական հետեւանքներ»,- ասաց նա:

Սանդhուն զննել է մոտ 42 000 հիվանդացության դիմումներ Միչիգանում եւ հայտնաբերել, որ սրտի նոպայով հիվանդների 32%-ը բերվել են երկուշաբթի օրը: Սակայն ամառային ժամանակի անցմանը անմիջապես հաջորդող երկուշաբթի օրը 8 դեպք ավել է գրանցվել, հաղորդել է նա:

«Եթե մենք հստակ իմանանք սրտային նոպաների դեպքերի ավելացման օրերը, ապա մենք պատրաստ կլինենք, որպեսզի ավելի լավ հոգ տանենք մեր հիվանդների մասին»,- ասել է նա:

Նույն շարքից