Առողջապահություն 

Գլյուկոզայի մակարդակը կանխագուշակելի է

analitik.am

Համաձայն Penn State համալսարանի ամերիկյան գիտնականների պնդումների, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարելի է նախօրոք կանխորոշել: Սա նոր մեթոդ է, որը հնարավորություն է տալիս առաջին տիպի շաքարախտով հիվանդներին կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել նախքան արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները, հաղորդում էNewmax Health-ը:

Նոր մաթեմատիկական մոդելը հնարավորություն է տալիս 90% ճշտությամբ կանխորոշել, թե ինչպես կփոխվի մարդու գլյուկոզայի մակարդակը 30 րոպե հետո, հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսին են՝ սննդի ընդունումը, ինսուլինի չափաբաժինը, էմոցիոնալ վիճակը  եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը, գրում են հետազոտողները համալսարանի մամլո հաղորդագրության մեջ:

«Առաջին տիպի շաքարային դիաբետով շատ մարդիկ օգտագործում են գլյուկոզայի անընդհատ չափման մոնիտորներ, որոնք հետազոտում են ենթամաշկային հեղուկը»,- ասում է Պիտեր Մոլենաարը Penn State համալսարանից. -«Սակայն ենթամաշկում գլյուկոզայի մակարդակը որոշվում է 8-15 րոպեի ընթացքում: Հիվանդների մոտ կարող է առաջանալ հիպերգլիկեմիա նախքան մոնիտորը ցույց կտա այդ, ոինչը կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ, ընդհուպ մինչև մահ»:

Մոլենաարը եւ իր թիմը իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Diabetes Science and Technology ամսագրի վերջին թողարկման մեջ:

Նույն շարքից