Առողջապահություն 

Բնակիչներին իրազեկման թերթիկներ կտրամադրվեն

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունը, ի պատասխան «Թեժ գիծ» ծառայություն դիմած բազմաթիվ քաղաքացիների հարցումների, տեղեկացնում է, որ «Իրազեկման թերթիկը» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 3274-Ա հրամանով հաստատված փասաթուղթ է: Այն տրամադրվում է միայն ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1515-Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին պետական պատվերի շրջանակներում ստացիոնար բուժօգնություն ստանալու դեպքում:


«Իրազեկման թերթիկը» քաղաքացիներին տեղեկացնում է իրենց իրավունքների և պարտականությունների, մասնավորապես` պետական պատվերի շրջանակներում բուժօգնության ծավալի, տրամադրվող դեղերի մասին:


Այսպիսով, բժշկական կենտրոնը պարտավոր է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրել «Իրազեկման թերթիկը»: Տեղեկացնում ենք, որ այն ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնի միջև կնքվող պետական պատվերի տեղադրման պայմանագրի հավելված է և ենթակա է պարտադիր կատարման:

Նույն շարքից