Առողջապահություն 

Նոր դեղամիջոց՝ թոքերի քաղցկեղի դեմ

analitik.am

Novartis դեղագործական ընկերությունը քաղցկեղի դեմ LDK378 դեղամիջոցի կլինիկական հետազոտություններն է անցկացնում, որը 2012թ.-ին ԱՄՆ դեղամիջոցների եւ մթերքների վերահսկման գործակալության (FDA) կողմից ճանաչվել է որպես «բուժման առաջատար մեթոդ»: Այս կարգավիճակը հնարավորություն է տալիս դեղամիջոցին, որն արդեն շուկայում առկա մյուս դեղերից լավն է եւ կարող է բուժել լուրջ եւ կյանքին սպառնացող հիվանդություններ, դուրս գալ դեղորայքային շուկա արագացված կարգով:


Ըստ ընկերության տվյալների՝ հետազոտությանը մասնակցած, թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով հիվանդների մեծամասնությունը արձագանքել են բուժմանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են New England Journal of Medicine ամսագրում, հաղորդում է Newmax Health-ը:


Հիվանդները LDK378 ընդունելուց հետո միջինը 7 ամիս ապրել են, իսկ նրանցից 58%-ը նույնիսկ արձագանքել է բուժմանը, հայտնում է Novartis ընկերության ներկայացուցիչը: Այժմ Novartis-ը կատարում է կլինիկական հետազոտությունների II եւ III փուլերը:

Նույն շարքից