Առողջապահություն 

Կաթվածների բուժումը կիրականացվի միջազգային առաջատար փորձով

analitik.am

Երեք տարի առաջ մեր հայրենակից, Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի ընդհանուր և անոթային նյարդավիրաբուժության մասնագետ, Մերսերի համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ Արթուր Գրիգորյանի, Վարուժան Կոստանյանի, ինչպես նաև ամերիկացի գործընկերների աջակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրում հիմնադրվեց անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն` հագեցված ժամանակակից սարքավորումներով և արտերկրում վերապատրաստված մասնագետներով:

Ողջունելով գիտաժոողովի մասնակիցներին առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ընդգծեց.  

«Այս գիտաժողովն առաջին հերթին կարևորվում է հենց նրանով, որ  թևակոխում ենք մի նոր փուլ` նպատակ ունենալով միջազգային  առաջատար փորձի ներդրումով Հայաստանում ստեղծել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների մասնագիտացված տարածաշրջանային կենտրոն, որը կարող է սպասարկել ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների ազգաբնակչությանը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ այս ոչ դյուրին ուղին հաղթահարելու գործին կրկին աջակցելու պատրաստակամություն են հայտնել միջազգային ճանաչում ունեցող,  ներկայումս ԱՄՆ-ի ու Կանադայի առաջաատար բժշկական հաստատություններում աշխատող  մեր գործընկերները»:

Նախարարը վստահություն հայտնեց, որ գիտաժողովը լուրջ խթան կհանդիսանա գլխուղեղի կաթվածների բուժման գոյություն ունեցող ժամանակակից նորամուծությունները և գիտական նվաճումները մեր երկրում, մասնավորապես, ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության կլինիկայում ներդնելու, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման գործում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: 

Նույն շարքից