Առողջապահություն 

Ճիշտ չէ հրաժարվել պատվաստումից, չնայած որ դա ծնողների իրավունքն է. մանկաբույժ

analitik.am

Հայաստանում ծնողներն իրավունք ունեն հրաժարվելու երեխաների պատվաստումներից, ինչը նրանք գրավոր ձեւով պետք է կատարեն: Բայց հրաժարվելը սխալ է, կարծում է մանկաբույժ Էլմիրա Մինասովան։  Ապրիլի 2-ին մամլո ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ Հայաստանում պատվաստումների մոլի հակառակորդներ քիչ կան (երեւի թե միայն Եհովայի վկաները), եւ որ ծնողների հետ բացատրական զրույցի արդյունքում բժիշկներին հիմնականում հաջողվում է նրանց համոզել:


Էլմիրա Մինասովան հերքեց պնդումը, որ մայրերին ծննդատներում  նույնիսկ չեն զգուշացնում այն մասին, որ իրենց երեխաներին պատվաստումներ են կատարում (ընդդեմ հեպատիտ B-ի և ԲՑԺ), չնայած որ, ծննդատնից դուրս գրված որոշ երիտասարդ մայրեր հակառակն են պնդում:


Պատվաստումներից ծնողների հրաժարվելու դեպքում,  մանակբույժները տեղեկացնում են վերադաս մարմինները: Ծնողների հետ տարվում են բացատրական զրույցներ, քանի որ, ըստ Է. Մինասովայի, «ծնողը կարող է անգրագետ լինել, եւ մենք պարտավոր ենք ազդել այդ որոշման վրա»:


Պատվաստումներից հրաժարվող ծնողների կողմից  իրենց երեխաների առողջության իրավունքի խախտման մասին լրագրողներից մեկի հնչեցրած կարծիքին մանկաբույժը արձագանքեց, որ դրա հետ ամբողջությամբ համաձայն է, իսկ ինչ վերաբերվում է դատարանին, ապա գործը այդտեղ չի հասնում, քանի որ դա ծնողների իրավունքն է:


Նա նշեց, որ չպատվաստված երեխաների մոտ մանկապարտեզ եւ դպրոց ընդունվելու հետ կապված խնդիրներ չեն լինում, սակայն, ըստ նրա համոզմունքի, խնդիրներ կարող են առաջանալ այդ երեխաների հետ շփվող ուրիշ երեխաների մոտ, քանի որ նրանք կարող են դառնալ վտանգավոր վարակների տարածողներ:


Նույն շարքից