Առողջապահություն 

Շաքարախտով հիվանդ մարդկանց չլավացող վերքերն ու քրոնիկ խոցերը կարելի է բուժել վերականգնման գործընթացն արագացնելու միջոցով

analitik.am

Երկրորդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց ոչ մի կերպ չլավացող վերքերն ու քրոնիկ խոցերը կարելի է բուժել վերականգնման գործընթացն արագացնելու միջոցով: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Zee News-ին:

Գաղտնիքը ցածր ինտենսիվությամբ տատանումների մեջ է: Այժմ Ստոնի Բրուքի համալսարանի լաբորատորիայում իրականացվող փորձարկումները վկայում են, որ եթե վերքերը տատանումների ենթարկեն օրական 5 ամգամ՝ 30 րոպե տևողությամբ, ապա դրանք ավելի արագ կվերականգնվեն: Տատանումները նպաստում են արյան նոր անոթների ձևավորմանը: 

Տատանումների ժամանակ նաև վերականգնմանը և ազդանշանային մոլեկուլների աճին նպաստող գործոնների արտահայտված աճ է նկատվում: Հեմոկինները պատասխանատու են բջջային միգրացիայի վերահսկողության համար:

Նույն շարքից