Առողջապահություն 

Նիհարությունը մահվան կհանգեցնի

analitik.am

Եթե մարդը շատ նիհար է, ապա դա նույնքան վտանգավոր է, որ ավել քաշը: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները: Քաշի պակասի դեպքում, նույնիսկ եթե ճիշտ են սնվում, շատ են շարժվում եւ քրոնիկ հիվանդություններ չունեն, մարդիկ միեւնույնն է ռիսկի խմբում են գտնվում:

Չնայած նրան, որ ավել քաշը կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների եւ դիաբետի, ճարպի ավելցուկը կարող է   օգտակար լինել, օրինակ, այն դեպքերում, երբ օրգանիզմը սթրեսի իրավիճակում է, հետվիրահատական շրջանում է, պայքարում է քաղցկեղի կամ այլ հիվանդությունների դեմ, որոնք կապված են իմուն համակարգի հետ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Այս կապակցությամբ գիտնականները կոչ են անում խուսափել ծայրահեղություններից եւ չտարվել խիստ դիետաներով:

Նույն շարքից