Առողջապահություն 

Հայ դեռահասներն ամենաերջանիկն են աշխարհում. ԱՀԿ

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանն ամենաերջանիկ դեռահասների տունն է ողջ աշխարհում, մինչդեռ կանադացի դեռահասներն ամենաապերջանիկներն են: Այս մասին հայտնում է CBS-ը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ Հայաստանին հաջորդում է Մակեդոնիան, իսկ Իսրայելը, Հոլանիան, Իսլանդիան և Իսպանիան կիսում են երրորդ հորիզոնականը:

Ամենից ապերջանիկների թվում են նաև Թուրքիան, Ուկրաինան, Լեհաստանի, Լատվիան:

Երջանկության վարկանիշում Իսրայելը երրորդն է, իսկ ամենազայրացկոտ դեռահասաների ցուցանիշով 5-րդը: Այս կատեգորիայում Թուրքիան առաջինն է: Նրան հաջորդում են Հունաստանը, Ռումինիան և Հայաստանը:

Հետազոտությունն անցկացվել է 34 երկրներում վերջին 4 տարիների ընթացքում: Հեազոտողերը դեռահասներին խնդրել են գնահատել իրենց կյանքը 0-10 աստիճան սանդղակով:

Նույն շարքից