Առողջապահություն 

Ինտենսիվ վազքը կրճատում է կյանքը

analitik.am

Պարբերաբար վազքը միշտ համարվել է օգտակար: Պնդվում էր, որ այն օգնում է հսկողության տակ պահել քաշը, լավացնում է արյան շրջանառությունը, հանում է սթրեսը եւ իջեցնում խոլեստերինի մակարդակը:


Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ վազքը, հնարավոր է, այնքան էլ օգտակար չէ, ինչպես համարվում էր նախկինում, հաղորդում է webmd.com-ը:


Նոր հետազոտության ընթացքում փորձագետները պարզել են, որ երկար տարածություններ վազող եւ ընդհանրապես չվազող մարդիկ ավելի կարճ են ապրում, քան մարդիկ որոնք վազում են չափավոր: Սակայն դրա պատճառները դեռևս չպարզաբանված են, ասում են հետազոտողները:


Փենսիլվանիա նահանգի Ալլենթաուն քաղաքի Lehigh Valley Health Network գիտահետազոտական ինստիտուտի սրտանոթային հիվանդությունների գծով համանախագահ Մարտին Մացամուրան եւ իր գործընկերները գնահատել են ավելի քան 3800 վազորդների տվյալները՝ կանաց եւ տղամարդկանց, որոնց միջին տարիքը կազմել է 46 տարեկան: Նրանք ներգրավվել են վազքի Masters Running Study ծրագրի մեջ, որը ուսումնասիրում է 34-ից բարձր տարիք ունեցող վազորդների մասին տեղեկատվությունը:


Վազորդները հաղորդել են, թե որքան հաճախ են նրանք ցավազրկող իբուպրոֆեն, սրտի խնդիրների դեմ նապրոքսեն, կամ սրտի պաշտպանության համար ասպիրին ընդունել, ինչպես նաեւ. որքան է նրանց մոտ զարկերակային ճնշումը, խոլեստերինը, դիաբետով տառապում են թե ոչ, տվել են ընտանեկան անամնեզ սրտային հիվանդությունների առկայության վերաբերյալ եւ տեղեկություն ծխելու մասին:


Կանզաս Սիթիի Mid-American Heart Institute սրտաբանական ինստիտուտի կանխարգելիչ սրտաբանության տնօրեն, բժիշկ Ջեյմս Օ'Կիֆը՝ հետազոտության արդյունքների վրա հիմնվելով, ենթադրել է, որ հնարավոր է, պատճառը երկար հեռավորությունների վազորդների օրգանիզմի «չափից դուրս մաշվածությունն է»: Նա անձամբ չափավոր վազքի կողմնակից է եւ համարում է , որ դա ավելի լավ է առողջության համար:

Նույն շարքից