Առողջապահություն 

Սուրճը կանխարգելում է լյարդի հիվանդությունները

analitik.am

Առավոտյան մեկ բաժակ սուրճը թարմացնում է եւ բարձրացնում տրամադրությունը: Սակայն հետազոտողները ցույց են տվել, որ այն նաեւ օգտակար է լյարդի համար. օրական 2 գավաթ սուրճը քչացնում է լյարդի ցիրրոզից մահվան վտանգը երկու երրորդով:

Hepatology ամսագրում տպագրված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սուրճը հատկապես օգտակար է ցիրրոզի այն դեպքերում, որոնք առաջացել են ոչ վիրուսային հեպատիտից, հաղորդում է Newmax Health-ը՝ Medicall Xpress-ին հղումով:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականով՝ աշխարհում բոլոր մահերի 1,3%-ը պայմանավորված է ցիրրոզով, որը ԱՄՆ-ում մահվան պատճառների մեջ զբաղեցնում է 11-րդ տեղը:


Սինգապուրի Duke-NUS բժշկական դպրոցի եւ Սինգապուրի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են 63275 չափահաս չինացիների բժշկական գրառումները եւ կենսական սովորությունները, որոնք ապրել են Սինգապուրում 15 տարիների ընթացքում: Այդ ժամանակահատվածում 14298 մասնակիցներ մահացել են, որոնցից 114-ը լյարդի ցիրրոզից:


Արդյունքները ցույց տվեցին, որ օրական մեկ գավաթից ավել սուրճ խմած մասնակիցների մոտ մահվան վտանգը 66%-ով ավելի ցածր էր, քան նրանց մոտ, ովքեր սուրճ չէին խմել:

Նույն շարքից