Առողջապահություն 

Քննարկում՝ համաճարակաբանության արդիական հարցերի վերաբերյալ

analitik.am

Ինստիտուտի  հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին հղած ուղերձում  ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ընդգծել է հիմնարկությում իրականացվող գիտական հետազոտությունների կարևորությունը  ինչպես Հայաստանում արձանագրված մանրէային, վիրուսային և մակաբուծային բնույթի վարակիչ հիվանդությունների առաջացման, զարգացման, տարածման, ախտորոշման և կանխարգելման, այնպես էլ մարդու օրգանիզմի իմունային գործոնների, վարակների հարուցիչների կենսաբանական հատկությունների, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական օրինաչափությունների ուսումնասիրման ուղղությամբ:

«Չնայած Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում իրականացվող առանցքային վերափոխումներին, այսօր մեր առջև դեռևս լուրջ խնդիրներ կան ծառացած: Դրանցից մեկն էլ գիտական նախագծերի և գիտահետազոտական ծրագրերի արդյունավետության բարձրացումն է։ Մենք պետք է համատեղ մեր ջանքերը նպատակաուղղենք գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պրակտիկ բժշկության գիտականացման ուղղությամբ»,- ասվում է նախարարի ուղերձում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: 

Նույն շարքից