Առողջապահություն 

Կլոր-սեղան քննարկում ԵՊԲՀ-ում՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ

analitik.am

Ապրիլի 3-ին ԵՊԲՀ 10-րդ լսարանում «Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիան» նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում՝ «Patient-Doctor Relationship as Patient’Centered Communication in Self-Management of Chronic Disease» թեմայով՝ Ավստրիայից ժամանած երիտասարդ բժշկուհի Դիանա Բեգլարյանի հետ:


Կլոր-սեղանին ներկա էին երիտասարդ բժիշկներ, ԵՊԲՀ բազմաթիվ ուսանողներ:


Կլոր-սեղան քննարկման ժամանակ երիտասարդ բժշկուհին ներկայացրեց բժշկական մենեջմենթի ավստրիական մոդելը: Նրա համոզմամբ՝ բժիշկ-հիվանդ հարաբերություններում շատ կարևոր է փոխադարձ վստահությունը, հիվանդի հավատը բժշկի նկատմամբ և բժշկի՝ յուրաքանչյուր հիվանդին յուրովի մոտեցում ցուցաբերելու հատկությունը:


Նա իր խոսքում անդրադարձավ Ավստրիայում գործող «հիվանդների կենտրոններին», որտեղ հավաքվում են միևնույն հիվանդությամբ տառապող հիվանդները և քննարկում իրենց հիվանդությունը, միաժամանակ անվճար խորհրդատվություն ստանում բժիշկ-կոնսուլտանտների կողմից: Երիտասարդ բժշկուհին ցանկություն հայտնեց, որ նման կենտրոններ լինեն նաև Հայաստանում:


Դիանա Բեգլարյանի կողմից ավստրիական փորձը ներկայացնելուց հետո մասնակիցները բուռն քննարկեցին ավստրիական մոդելը Հայաստանում կիրառելու հնարավորությունները և հույս հայտնեցին, որ շատ շուտով հնարավոր կլինի այն ներդնել մեր երկրում:




Աստղիկ Վարդանյան


Analitik.am

Նույն շարքից