Առողջապահություն 

Հակաալերգիկ դեղամիջոցները կարող են իմպոտենցիա առաջացնել

analitik.am

Հակաալերգենային դեղամիջոցները կարող են ազդել տղամարդկանց էրեկցիայի վրա:

Weill Cornell բժշկական քոլեջի սեքսուալ առողջության կենտրոնի տնօրեն Դարիուս Պադուչը Fox News ալիքով պատասխանում է հեռուստադիտողի հարցին.

Եթե խոսքը գնում է գարնանային ալերգիայի մասին, ապա ձեզ իրոք անհրաժեշտ է ընտրություն կատարել «բռնված» քթի եւ սեռական հաճույքների միջեւ: Հիստամինոբլոկատորները կարող են ազդել ինչպես գլխուղողի կենտրոնի, այնպես էլ անմիջականորեն առնանդամի վրա, որը որոշ տղամարդկանց մոտ բերում է էրեկցիայի որակի անկման:

Բոլորին հայտնի է, որ հակահիստամինները (Allegra, Benadryl, Claritin, Zyrtec) երբեմն հոգնածության զգացողություն են առաջացնում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հաբերը կենտրոնական նյարդային համակարգի վրա ճնշող ազդեցություն են ունենում, ինչը կարող է ազդել սեռական ցանկությունների վրա:

Անգլիական Urology ամսագրում տպագրված հետազոտության մեջ ասվում էր, որ հիստամինները (չշփոթել հակահիստամինների հետ) փաստացի կարող են խթանել էրեկցիան ազդելով փապարաձեւ մարմնի վրա՝ սպունգանման հյուսվածք, որը անցնում է ողջ առնանդամով եւ պահում է արյունը, որի հետեւանքով էլ ցանկություն է առաջանում:

«Հակահիստամինների եւ Sudafed անոթասեղմիչի համակցությունը բերում են դեպի առնանդամ արյան հոսքի թուլացման, եւ ճնշում են էրեկցիան»,- ասում է բժիշկը:

Այնպես որ, եթե դուք զգում եք, որ ձեր մոտ ալերգիան այնքան էլ ուժեղ չէ, հակահիստամինները Sudafed-ի (պսեւդոէֆեդրին) հետ համատեղ մի ընդունեք:

Նույն շարքից