Առողջապահություն 

Կոլայում առկա կարամելային ներկանյութը մարդկանց մոտ քաղցկեղ է առաջացնում

analitik.am

ոլայի մեջ առկա կարամելային ներկանյութը մկների, հնարավոր է նաեւ մարդկանց մոտ քաղցկեղ է առաջացնում, զգուշացնում են գիտնականները: Կոլային հագեցած շագանակագույն գույն հաղորդող 4-մեթիլ  իմիդազոլ անվանումով քիմիկատը իրականում կարամելի հետ ոչ մի կապ չունի: Չնայած որ 2007թ-ից հաստատվել է, որ քիմիկատը քաղցկեղածին է հանդիսանում, մինչեւ հիմա ԱՄՆ կառավարության կողմից նրա օգտագործումը չի սահմանափակվել, հաղորդում է Newmax Health-ը:


«Անհասկանալի է, թե ինչ պատճառներով օգտագործողները պետք է իրենց առողջությունը վտանգեն միայն այն պատճառով, որպեսզի սնունդը կամ ըմպելիքները շագանակագույն լինեն»,- ասում է Consumer Reports պարենային անվտանգության եւ կայուն զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն, թունաբան Ուրվաշի Ռանգանը:


Վերջին տասնամյակի ընթացքում հետազոտությունների մի ամբողջ հեղեղ կապել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների օգտագործումը բոլոր հնարավոր ախտերի եւ հիվանդությունների հետ, այդ թվում՝ ճարպակալման, սրտի հիվանդությունների, դիաբետի, քաղցկեղի, լյարդի հիվադությունների, օսթեոպօրոզի եւ թոքերի խնդիրների հետ:


Եվ եթե դեռեւս կան մարդիկ, որոնք չեն դադարում գազավորված ըմպելիք խմել կամ գոնե չեն քչացնում դրա օգտագործումը,  ապա ստորեւ բերվում է փորձագետների մի քանի եզրակացություն այն մասին, թե ինչպես կարող է ազդել գազավորված ըմպելիքների օգտագործումը մարդկանց առողջության վրա.


Երիկամներ: ճապոնիայի հետազոտողները հայտնաբերել են, որ օրական 2 եւ ավելի շիշ գազավորված ըմպելիքի օգտագործումը զգալիորեն ավելացնում է պրոտեինուրիայի վտանգը՝ մեզի հետ սպիտակուցի արտազատումը, որը երիկամային ֆունկցիայի խանգարման հիմնական նշաններից է:


Սրտանոթային հիվանդություններ: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ օրական գազավորված ըմպելիքի նույնիսկ 1 շշի օգտագործումը կարող է ավելացնել սրտանոթային հիվանդությունների վտանգը 19%-ով: Դիետիկ գազավորված ըմպելիքները նույնիսկ ավելի վատ են ազդում սրտի վրա. Մայամիի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ դիետիկ կոլայի օրական 1 շիշը մեծացնում է սրտային նոպայի եւ ինսուլտի վտանգը 61%-ով:


Փչացած ատամներ: Գազավորված ըմպելիքի չափից ավելի օգտագործումը կարող է բերել ատամների վնասման, ինչպես դա լինում է ծխելու, թմրանյութեր եւ ալկոհոլ օգտագործելու դեպքում:


Ասթմա եւ ԹՔԽՀ (թոքերի քրոնիկ խցանող հիվանդություններ): Ավստրալիայի հետազոտողները հայտնաբերել են, որ ոչ ալկոհոլային ըմպելիքները մեծացնում են ասթմայի եւ ԹՔԽՀ վտանգը, եւ խմած կոլայի քանակից կախված վտանգը ավելի է մեծանում:


Էնդոմետրիումի քազցկեղ: Քաղցկեղի ազգային ինստիտուտի կողմից ֆինանսավորված հատուկ հետազոտությունը հայտնաբերել է, որ որքան ավելի շատ գազավորված ըմպելիք է խմում տարեց կինը, այնքան ավելի շատ է նրա մոտ էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման հավանականությունը:


Վարքագծային շեղումներ երեխաների մոտ. Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ ինչքան շատ գազավորված ըմպելիք են խմում 5 տարեկան երեխաները, այնքան նրանք ավելի ագրեսիվ են իրենց դրսեւորում:


Իսկ վերջերս հետազոտողները հայտնաբերել են, որ դիետիկ գազավորված ըմպելիքները նույնիսկ ավելի շատ են նպաստում ճարպակալմանը քան սովորականները: Նրանք քազցկեղի առաջացման վտանգի հետ նույնպես ավելի շատ են կապված, քան սովորական գազավորված ըմպելիքները:

Նույն շարքից