Ռազմական 

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 700 անգամ և ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 11 000 կրակոց. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Բացի հրադադարի  խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնային գծից 10-15կմ խորության վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

Արցախի օդային և ցամաքային սահմանները գտնվում են հանրապետության զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ և դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով:

Նույն շարքից