Առողջապահություն 

Վերաբացվել է Իզմիրլյան բժշկական կենտրոնը

analitik.am

Ինչպես նշված է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած մամլո հաղորդագրության մեջ, Սերժ Սարսգյանը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական հաստատությունում, որն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և հաստատության կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնի քաղաքականության հիմքում ընկած է կարևորագույն երեք սկզբունք` բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ: Նշվել է, որ հաստատությունը կարևոր տեղ է գրավում Հայ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում և նպատակ ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ հնարավորինս մեծ թվով հիվանդների համար ապահովել մատչելի և հասանելի բժշկական որակյալ ծառայություններ:

Նույն շարքից