Առողջապահություն 

Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

analitik.am

Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Երեւանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երեւանի Շենգավիթ բժշկական կենտրոնի եւ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։


«Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաեւ մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգեւն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանքիներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։


Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, Երեւանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գեւորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։

Նույն շարքից