Առողջապահություն 

Էբոլի տենդը հասել է նաև Գանա

analitik.am

Էբոլի վիրուսով վարակման համաճարակն արեւելյան Աֆրիկայում սկսվել էր Գվինեայում...


Աֆրիկայում տարածվող մահացու վտանգավոր Էբոլի վիրուսը ներթափանցել է Գանա։  Այժմ Գանայի բժիշկները ստուգում են 12-ամյա աղջկա արյան հետազոտությունը, ով նախօրեին մահացել էր ներքին արյունահոսությունից եւ հեմոռագիկ տենդի ախտանիշներից՝ որոնք առաջանում են Էբոլի վիրուսից, հաղորդում է Reuters-ը:


Եթե վիրուսի առկայությունը երեխայի հետազոտություններում հաստատվի, ապա դա կլինի Գանայում վարակման առաջին դեպքը՝ երկրում, որը ընդհանուր սահման չունի Գվինեայի հետ:


Էբոլի վիրուսով վարակման համաճարակն արեւելյան Աֆրիկայում սկսվել էր Գվինեայում: Այնտեղ այս վիրուսով վարակված 134 մարդկանցից 84-ն արդեն մահացել են: Էբոլի վիրուսով վարակումից 6 մարդ մահացել է Լիբերիայում: Նմանատիպ ախտանիշներ են հայտնաբերվել մարդկանց մոտ նաեւ Մալիում եւ Սյերա-Լեոնում: Վիրուսի տարածվածության պատճառով Սենեգալը փակել է սահմանը Գվինեայի հետ:


«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդում է, որ Էբոլի վիրուսի առաջացրած հեմոռագիկ տենդը մահացու վտանգավոր է մարդկանց համար: Առայժմ չկա պատվաստանյութ կամ բուժման փորձված միջոց: Վիրուսը փոխանցվում է մարդկանց միջեւ եւ կենդանիներից մարդուն՝ արյան, օրգանների, արտազատուկների եւ կենսաբանական հեղուկների հետ ուղղակի շփման միջոցով:

Նույն շարքից