Առողջապահություն 

Առաջին եռամսյակում` 3168 հեռախոսազանգ «թեժ գծին»

analitik.am

Բնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 3168 հեռախոսազանգ, որից 1810-ը` տեղեկատվական բնույթի, 175-ը` 0-7տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության մասով, 97-ը` ծննդօգնության, 344-ը` մասնագիտացված բժշկական օգնության, 251-ը` առողջության առաջնային պահպանման օղակի, 212-ը` դեղերի, 153-ը` ՀՀ ԱՆ գործառույթներին չվերաբերող հարցերի, իսկ 126-ն այլ խնդիրներ, որոնցից 23-ը վերաբերել են առողջապահական պետական տեսչությանը, 82-ը` աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցեր, իսկ 21-ը` շնորհակալական խոսք ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանը:

Ստացված 3168 հեռախոսազանգից 475-ը վերաբերել են մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված առողջության պահպանման միամսյակին: Ընդհանուր հեռախոսազանգերից 82-ը եղել է բողոք: 

ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» (52-88-72) ծառայությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: Յուրաքանչյուր խնդիր ու բողոք զեկուցվում է նախարարին և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարին: 

Նույն շարքից