Առողջապահություն 

Ի պատասխան ՄԻՊ գրասենյակի զեկույցի. ԱՆ

analitik.am

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ. Չնայած կառավարության որոշմանը, բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները  չեն ստացել անվճար կամ արտոնյալ  պայմաններով դեղեր:


ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Ձեռնարկել միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի գործընթացը` օրենքին համապատասխանեցնելու ուղղությամբ, միաժամանակ բարելավելով դրանց սպասարկումը և մատակարարումը պայմաններով դեղեր:


Համաձայն կառավարության 23.11.2006թ. թիվ 1717-Ն որոշման և առողջապահության նախարարի 27.01.2005թ. թիվ 74-Ն հրամանի` անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական և հատուկ խմբերում և հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերով ապահովումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, մասնագիտացված հիվանդանոցների ու դիսպանսերների միջոցով` համապատասխան մասնագետի նշանակմամբ (դեղերի դուրս գրումն իրականացվում է «ՀՀ հիմնական դեղերի ցանկին» համապատասխան): Մինչև 7 տարեկան երեխաներն ընդգրկված են սոցիալական խմբերի այդ ցանկում և իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից: Քրոնիկական որոշակի հիվանդություններով տառապող երեխաներին դեղերը կարող են տրամադրվել անկախ տարիքից և հաշմանդամության կարգից, օրինակ` «Կոլխիցին»` պարբերական հիվանդության, հակացնցումային դեղեր` էպիլեպսիայի, հակադիաբետիկ դեղեր` շաքարային դիաբետի, «Ֆենիլալանին չպարունակող մանկական սնունդ»` ֆենիլկետոնուրիայի դեպքերում:


Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Նույն շարքից