Առողջապահություն 

«Սոցիալական առողջություն» թեմայով գիտաժողով՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ

analitik.am

Ս.թ. ապրիլի 12-ին, ժամը 10:30 Երևանի Պետական Բժշկական Համալսարանի 6-րդ լսարանում տեղի կունենա «Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի» նախաձեռնությամբ կազմակերպված «Սոցիալական առողջություն» համաժողովը:


«Սոցիալական առողջություն» hամաժողովը կոչված է վեր հանելու առողջության և առողջապահական խնդիրների սոցիալ-քաղաքական ուղվածությունը, սոցիալ-քաղաքական տարաբնույթ երևույթների ուղակի և անուղակի ազդեցությունը մարդկային առողջության վրա: Համաժողովի խնդիրներից է նաև պարզել սոցիալական առողջության մակարդակը Հայաստանում, վեր հանել մեր երկրում դրան սպառնացող վտանգների առանձնահատկություններն ու առաջ քաշել լուծումներ:


Նույն շարքից