Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Ճապոնիան առանցքային քայլ է կատարել երկրի ինքնապաշտպանական ուժերի ընդլայնման ուղղությամբ:
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է պաշտպանության ոլորտի բարենորոգումների ու փոփխությունների փաթեփը, որով իրավունք է տրվում զինված ուժերն օգտգործել արտասահմանյան ռազմական օպերացիաներում:
Երկրարդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերն իրավունք են ստացել զենք գործադրել հնարավոր պրովոկացիաների, ինչպես նաեւ՝ բարեկամ երկրների նկատմամբ ոտընձգությունների դեպքում:
Ճապոնական խաղաղապահներին իրավունք է վերապահվում հարկ եղած դեպքում զենք գործադրել նաեւ ՄԱԿ-ի առաքելությունների շրջանակում:
Ինչպես հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոփոխությունները անհրաժեշտ են դարձել իրական սպառնալիքի ու երկրի ինքնիշխանության ապահովման անհրաժեշտության պայմաններում:
Նրա խոսքերով, երկրի ղեկավարության կարծիքով երկրին սպառնացող հիմնական վտանգը գալիս է Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից ու Չինաստանից, որոնք տիրապետում են միջուկային զենքի:
Ճապոնիայի այս քայլը արդեն քննադատության է արժանացել Չինաստանի կողմից, որը կոչ է արել Տոկիոյին դասեր քաղել պատմությունից ու հրաժարվել ագրեսիվ գործողություններից:
Իհարկե այս ամենը իրագործվում է Միացյալ նահանգների թողտվության ու օժանդակության պայմաններում: