Ռազմական 

Դոնբասի աշխարհազորայինները հետ են քաշել զինատեխնիկան շփման գծից

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են շփման գծից հետ քաշել թեթեւ զինատեխնիկան ու հրետանին:

Նրանց խոսքերով, հավատարիմ մնալով մինսկյան համաձայնությունների դրույթներին Դոնբասի աշխարհազորայինները պատրաստ են առաջինը քայլ կատարել ու տեղափոխել զինատեխնիկան շփման գծից 3 կմ հեռավորության վրա:

Սակայն Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն նշել է, որ զինատեխնիկան հետ չի քաշվելու առավել թեժ կետերից՝ ինչպիսիք են Դեբալցեւոն ու Դոնեցկի հյուսիսային շրջանները:

Ավելի վաղ աշխարհազորայիները հայտնել էին, որ միայն մինսկյան համաձայնագրերի կատարմա դեպքում կարելի է Դոնբասում խաղաղության հասնել ու դիմել էին ԱՄՆ ու Եվրամիությանը՝ խնդրելով այս միտքը հասցնել նաեւ Պյոտր Պորոշենկոյին:

Նույն շարքից