Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Դոնեցկի օդանավակայանի հարեւանությամբ գտնվող Սպարտակ բնակավայրը մասսայական հրետակոծության է ենթարկվել ուկրաինական ուժայինների կողմից:
Այս մասին հայտնել են Դոնեցկի հանրապետության ինքնապաշտպանական շտաբից, նշելով, որ ուկրաինական հրետանին Ավդեեւկա ու Օպիտնոյե բնակավայրերից ուժգին ռմբակոծության է ենթարկել Սպարտակ բնակավայրը:
Ավելի վաղ բնակավայրի բնակչությանն առաջարկվել էր էվակուացվել, սակայն նրանք հրաժարվել էին:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ից Դոնբասում կրկին սրվել է իրավիճակը, հակամարտ կողմերը պարբերաբար մեղադրում են միմյանց հրադադարի խախտման մեջ: