Ռազմական 

Ալյասկայում կործանվել է թեթևշարժիչային ինքնաթիռ, կա 1 զոհ

Մեկ մարդ զոհվել և չորսը վիրավորվել են ԱՄՆ-ի Ալյասկայի հարավ-արևելքում թեթևշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով՝ հաղորդում է Fox News-ը:

Ըստ հեռուստատեսության տվյալների՝ Wings of Alaska ավիաընկերության Cessna 207 ինքնաթիռը ամենօրյա չվերթ է իրականացրել Ջունո քաղաքից Հունա բնակավայր: Ինքնաթիռը անհետացել է տեսադաշտից հինգշաբթի կեսօրին: Տեղական ժամանակով 13:30-ին ոստիկանությունը վթարի վերաբերյալ հաղորդագրություն է ստացել ուղևորներից մեկից՝ հաղորդում է RIA Novosti-ին:

Արդյունքում բոլոր տուժածները տեղափոխվել են Ջունո քաղաքի հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Նույն շարքից