Առողջապահություն 

«Սոցիալական առողջության» հիմնախնդիրները՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» ուշադրության կենտրոնում

analitik.am

Ապրիլի 12-ին ԵՊԲՀ-ում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ իրականացավ «Սոցիալական առողջություն» համաժողովը:  Համաժողովի կազմակերպիչների խոսքով՝  համաժողովը կոչված էր վեր հանելու առողջության և առողջապահական խնդիրների սոցիալ-քաղաքական ուղղվածությունը, սոցիալ-քաղաքական տարաբնույթ երևույթների ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդկային առողջության վրա: Համաժողովի խնդիրներից էր նաև պարզել սոցիալական առողջության մակարդակը Հայաստանում, վեր հանել մեր երկրում դրան սպառնացող վտանգների առանձնահատկություններն ու առաջ քաշել լուծումներ:



Համաժողովը «12–13 Տարեկան դպրոցականների սոցիալական առողջության ապահովումը սպորտայնացված ֆիզիկական դաստիարակության գործընթացում»  զեկույցով բացեց  Էռնեստ Ավանեսովը, այնուհետև վերարտադրողական առողջության խնդիրների մասին զեկույցով հանդես եկավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը: Այնուհետև համաժողովը իր՝ «Ցեղասպանության ժխտողական քաղաքականության սոցիալ-հոգեբանական ազդեցությունը ոճրագործների և վերապրածների սերունդների վրա» զեկույցով շարունակեց Վահրամ Այվազյանը, իսկ հոգեկան առողջության խնդիրների մասին խոսեց Վարդան Այվազյանը:



Առողջության վրա ալկոհոլի ազդեցության մասին զեկույցով հանդես եկավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» ուսանողական թիմի ղեկավար, ԵՊԲՀ ուսանող Կարեն Հարությունյանը:  Հաջորդ զեկույցը առողջության վրա սննդի ազդեցության մասին էր, որը ներկայացրեց «Անալիտիկ» վերլուծական կենտրոնի առողջապահության ծրագրերի կոորդինատոր Մերի Կատվալյանը: Եվ վերջապես, համաժողովի եզրափակիչ ելույթը վստահված էր Լուսինե Ջաղացպանյանին՝ «Կանաչ շարժիչ» զեկույցով:

 

Նույն շարքից