Առողջապահություն 

Ճապոնացի բժիշկները՝ երեխաների կողմից սմարթֆոնների օգտագործման հետեւանքների մասին

analitik.am

Ճապոնիայի մանկաբույժների ասոցիացիայի ներկայացուցիչները կարծում են, որ  երեխաների կողմից սմարթֆոնների օգատգործումը վնասակար է: Խնդիրն այն է, որ շատ երիտասարդ մայրեր սմարթֆոններն օգատգործում են որպես «գրպանային դայակներ»: Բավական է երեխան լաց լինի, եւ անմիջապոս սմարթֆոն է ստանում` խաղալու կամ տեսանյութեր դիտելու համար: Դրան նպաստում են նաեւ հավելվածների  պատրաստմամբ զբաղվող ընկերությունները` համապատասխան ծրագրեր առաջարկելով: Հետազոտությունները ցույց են տվել, որ Ճապոնիայում մինչդպրոցական տարիքի երեխաների 20% -ն օրական առնվազն մի քանի ժամ զբաղվում են սմարթֆոնով: Ըստ բժիշկների` նման չարաշահումը կարող է բացասաբար ազդել երեխաների զարգացման վրա: «Մինչեւ վեց տարեկան շրջանը չափազանց կարեւոր է երեխաների համար` հինգ հիմնական զգացմունքների ձեւավորման տեսակետից, եւ սմարթֆոնների մշտական օգտագործումը կարող է խոչընդոտել դրանց զարգացմանը: Բացի այդ,  այն բացասաբար է ազդում նաեւ ձեռքերի ֆունկցիաների եւ գրելու ունակության վրա»,-հայտարարել է մանկաբույժների ասոցիացիայի ղեկավարը: 

Նույն շարքից