Առողջապահություն 

ԱՀԿ-ն զգուշացնում է ժամանակակից մարդու կյանքին սպառնացող գլխավոր վտանգի մասին

analitik.am

«Ինչ ուզում ես արա, մարդը միևնույն գնում է դեպի գերեզման», շատ հստակ նշում էր Միխայիլ Ժվանեցկին: Իսկ ԱՀԿ-ն մարդու կյանքին սպառնացող գլխավոր վտանգը համարում է օդի աղտոտվածությունը:


Վերջին հետազոտությունների համաձայն՝ 2012թ.-ին օդի աղտոտման հետևանքով առաջացած հիվանդություններից մահացությունները կազմել են 7 մլն մարդ:


ԱՀԿ-ն նշում է, որ օդի աղտոտվածությամբ առաջին երկրներն են Հնդկաստանը և Չինաստանը:

 

Փորձագետները կարծում են, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվող գերատեսչությունների գործողությունները ոչ արդյունավետ են:

ԱՀԿ տվյալներով՝ Չինաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը հասել է վերջին տարիների համար առավելագույն մակարդակին: Նման պայմաններում երեխաներին և տարեց մարդկանց ընդհանրապես արգելվում է դուրս գալ տնից:

Նույն շարքից