Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ 79 տարեկան հասակում մահացել է ամերիկյան հանրահայտ դերասան Ալեքս Ռոկկոն, ով հայտնի է դարձել «Կնքահայրը» ֆիլմում մարմնավորած իր դերով։
Ռոկկոն «Կնքահայրը» ֆիլմում խաղացել է Կարլեոնեի ընտանիքի վաղեմի գործընկեր և Լաս Վեգասում խաղատների ու հյուրանոցների սեփականատեր Մո Գրինի դերը: