Իսպանացի բժիշկ Ռուբեն Բռավոն մշակել է դիետային նոր տեսակ՝ հիմնված իսպանական խոզապուխտի և կարմիր գինու վրա:
Ճարպակալման կանխարգելման և ուսումնասիրության եվրոպական կենտրոնի փորձագետի խոսքերով՝ այս դիետան հնարավորություն է տալիս մեկ ամսվա ընթացքում կորցնել 4-6 կգ քաշ՝ կախված օրգանիզմի կառուցվածքից, սեռից ու ֆիզիկական ակտիվությունից:
Հիմնական պայմանը կայանում է սննդակարգի բազմազանության և վերը նշված մթերքների անընդհատ օգտագործման մեջ,- հաղորդում է Espanarusa-ն:
Սնման «Իբերիան» ռեժիմի ստեղծման գաղափարը ստեղծվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ մարդկանց անհրաժեշտ է «ծանոթ» դիետա, որի ժամանակ մարդիկ իրենց սովորական մթերքներից սահմանափակված չեն զգա:
Բացի հրաշալի համային հատկություններից, այս մթերքները նաև շատ օգտակար հատկություններ ունեն:
«Այս մթերքները բարերար ազդեցություն են ունենում սրտի վրա և համարվում են մի շարք հիվանդությունների կանխարգելման միջոց»:
Հետաքրքիր է այն փաստը, որ միջինում իսպանացիները օգտագործում են 3.2կգ խոզապուխտ և 21լ գինի: Դիետայի ժամանակ նրանք ստիպված չեն լինի հրաժարվել սիրելի մթերքներից, այլ ուղղակի մի փոքր կկարգավորեն չափաբաժինը: