Առողջապահություն 

Դեղերը կեղծ են

analitik.am

Հիմք ընդունելով «Պֆայզեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրությունը և «EMEA Counterfeit Medicine Laboratory, Analytical Sciences, Sandwich, Pfizer Ltd, England» լաբորատորիայում փորձաքննության ենթարկված «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N1» (խմբաքանակ U148B և U148C) դեղի փորձաքննության եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հետազոտեց «Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.» ընկերության արտադրության «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8» (խմբաքանակ U148C և U148B) և Շվեյցարիայի «Ֆ.Հոֆման–Լա Ռոշ» ՍՊԸ արտադրության «Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի» (խմբաքանակ B3840) դեղերը: Դեղահատերի և դեղափոշու արտաքին զննման, սպեկտրոսկոպիկ անալիզի և քրոմատոգրաֆիկ տվյալների համաձայն` դրանք չեն տարբերվում իսկականից, սակայն թե առաջնային, թե երկրորդային փաթեթավորումները և ներդիր թերթիկները կեղծված են: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 3010-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Իտալիայի «Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.» ընկերության արտադրության «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8» (խմբաքանակ U148C և U148B) և Շվեյցարիայի «Ֆ.Հոֆման–Լա Ռոշ» ՍՊԸ արտադրության «Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի» (խմբաքանակ B3840) դեղերի` ՀՀ ԱՆ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ 011610 և ՀՀ ԱՆ 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 018527 ներմուծման թույլտվությունները: Միաժամանակ, նշված դեղերը ներկրող «Վիտալեքս» ընկերությանն առաջարկվել է անհապաղ դադարեցնել դրանց շրջանառությունը և ապահովել հետհավաքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դեղատներից: ՀՀ առողջապահության նախարարություն 

Նույն շարքից