Առողջապահություն 

Դիետոլոգները կազմել են վնասակար նախաճաշերի ցանկը

analitik.am

Բժիշկները պնդում են, որ նախաճաշը սննդի ընդունման ամենակարևոր ժամանակն է: Դիետոլոգները ներկայացրել են նախաճաշի համար 10 ամենավնասակար մթերքները:


1.Սերուցքային պանիր: Արտադրվում է ստանդարտ կոշտ պանրից: Վերամշակման ժամանակ կորցնում է օգտակար հատկությունները և ավելանում են ճարպերը:


2.Կրեկերներ և չիպսեր: Սրանք պարունակում են մեծ քանակությամբ քիմիական հավելումներ և կասկածելի ծագման ճարպեր:


3.Ներմուծված մրգեր: Փոխադրումից հետո մրգերի վնասված տեսքը վերականգնում են քիմիական միացություններով,որոնք վնասակար են առողջության համար:


4.Քաղցր պանրիկներ: Առավել հաճախ իրենցից ներկայացնում են բուսական յուղերի, շաքարի, կայունացուցիչների և արոմատիզատորների խառնուրդ:


5. Չորացրած պտուղներ ու մրգեր: Սրանք վերամշակվում են քիմիկատներով: Ավելի նպատակահարմար է օգտագործել տանը չորացրած մրգերն ու հատապտուղները:


6. Երշիկեղեն: Դիետոլոգները մի անգամ չէ, որ ահազանգել են այս մթերքներին՝ ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների և քաղցկեղի առաջացման մեջ:


7. Արագ նախաճաշ: Սրանց հիմնական բաղադրիչը կրախմալն է, շաքարը և արհեստական վիտամինները:


8. Արագ պատրաստման շիլաներ: Գործարանում ջերմային մշակումից հետո հատիկեղենը կորցնում է իր օգտակար բաղադրությունը՝ դանդաղ ածխաջրերը փոխարինվում են արագ ածխաջրերով:


9. Մյուսլի: Նախորդ փաստարկը նաև սրանց համար է ակտուալ: Պարունակում են ներկանյութեր, կասկածելի չորացրած մրգեր և արոմատիզատորներ:


10. Փաթեթավորված հյութեր: Հաճախ վերականգնվում են խտացված հյութերից:

Նույն շարքից