Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ անհայտ տղամարդու դի է հայտնաբերվել հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրին պատկանող Բևերլի Հիլզի տան լողավազանում։
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ 21-ամյա տղամարդը լողալ չի իմացել և, ամենայն հավանականությամբ, սայթաքել է, ընկել լողավազանը և խեղդվել։
Ենթադրվում է, որ դերասանուհու բացակայության ժամանակ նրա գործակալը երեկույթ է կազմակերպել, որտեղ հրավիրված է եղել նաև այդ երիտասարդը։