Առողջապահություն 

Հանրապետության բուժհաստատություններին է հատկացվել սրտային հիվանդությունների «Պլավիքս (Կլոպիտոգրել) 75մգ» դեղամիջոցը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված  «Պլավիքս (Կլոպիտոգրել) 75մգ» դեղը, որը մեծապես կիրառվում է սրտային հիվանդությունների դեպքում։


Ըստ բժշկական ցուցումների` դեղ ստացող բոլոր քաղաքացիները, անկախ սոցիալական խմբից, այն անվճար ձեռք բերելու նպատակով կարող են  դիմել Երևանի և մարզերի  տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:


ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ Նախարարությանը տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչությանը:

 

Կենտրոնացված կարգով ձեռք բերվող և մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով նախարարությունը հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Նույն շարքից