Իրավական 

Դանակահարություն Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցում

Հիվանդանոցից  ոստիկանության Նոր Նորքի բաժին հուլիսի 18-ին՝ ժամը 19.15-ին,
հաղորդում է ստացվել, որ «որովայնի և աջ ազդրի ծակած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 30/Ա շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել մոտ 36-ից 38 տարեկան տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1975 թ. ծնված Սասուն Ա.-ն է: Ըստ բժշկի տեղեկանքի` Սասուն Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված  քրեական գործի շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սասուն Ա.-ին մարմնական վնասվածքներ պատճառել է 1960 թ. ծնված Գագիկ Ե.-ն, ով հուլիսի 18-ին, ժամը 21.40-ին, իր բնակության վայրից բերման է ենթարկվել քննչական բաժին:

Գագիկ Ե.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:  Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից