Առողջապահություն 

Ցածր կալորիականություն ունեցող սնունդը մարդուն ստիպում է ավելի շատ ուտել

analitik.am

Ռեստորաններում բազմաուտեստ մենյուն հաճախորդին կարող է խճճել: Փորձելով խուսափել այս խնդրից ռեստորաններում սովորական և դիետկ ուտելիքները տարանջատվում են, ինչը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կարող է բացասական ազդեցություն ունենալ:


Ջորջիա և Կոլումբիա համալսարանների գիտնականները պարզել են , որ այս դեպքում ավելի քիչ կալորիաներ օգտագործելու փոխարեն հաճախորդները ավելի շատ են օգտագործում:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը՝ հետազոտողները իրականացրել են օնլայն փորձություններ, որոնց ընթացքում մարդկանց խնդրել են մենյուից սնունդ պատվիրել:


Մասնակիցները բաժանվել են  խմբի՝ առաջին խմբին առաջարկել են սովորական սնունդ, որում չի նշվել կալորիաները, երկրորդին կրկին նույն սնունդը, բայց արդեն յուրաքանչյուրի կալորիականությունը նշելով, իսկ երրորդ խմբի դեպքում ցածր կալորիականություն ունեցող մթերքները առանձնացված էին ընդհանուր մենյուից:


Հետազոտության արդունքները ցույց տվեցին, որ մասնակիցները, ովքեր ընտրել են ավանդական սնունդը և ցածր կալորիականություն ունեցող սնունդը, երկու խումբն էլ ընտրել է միևնույն կալորիականություն ունեցող սնունդ, իսկ երկրորդ խմբի մասնակիցները ավելի քիչ կալորիականություն ունեցող սնունդ են ընտրել:


Այսպիսով՝ որքան էլ պարադոքսալ լինի, պարզվել է,որ  ցածր կալորիականություն ունեցող սնունդը ոչնչով չի նվազեցնում քաշը և չի նպաստում կազմվածքի պահպանմանը:


Գիտնականների կարծիքով՝ մարդիկ մենյուում տեսնելով ցածր կալորիականություն ունեցող մթերք, նրանք կարծում են, որ դա համե չի լինի և ընտրում են ավադական բարձր կալորիականությամբ սնունդը:

Նույն շարքից