Առողջապահություն 

Արագ սնունդը և յուղոտ մթերքները քաղցկեղ են առաջացնում

analitik.am

Դիետան, որը մեծ քանակությամբ ճարպ է պարունակում, բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 28%-ով, զգուշացնում են գիտնականները:

Յուղային մթերքները ևս բերում են քաղցկեղի առաջացման՝ կապված HER2 գենի հետ, հաղորդում է The Daily Mail-ը:


Անհրածեշտ է հիշել, որ ճարպային ռացիոնը ոչ մի կերպ չի ազդում HER2 գենով չպայմանավորված քաղցկեղի առաջացման վրա: Այս բացահայտումը կատարել է Միլանի քաղցկեղի ազգային ինստիտուտի բժշկուհի Սաբինա Սիերին: Նրա պնդմամբ՝ առավել վտանգավոր են հագեցած ճարպերը

Միաժամանակ, 2013թ. Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ արագ ու յողալի սնունդը մեծացնում են ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը: Նման ռացիոնը նաև մեծացնում է օրգանիզմում խոլեստերինի քանակը: Այն միանգամից քաղցկեղ չի առաջացնում, բայց առաջացնում է սիրտ-անոթային տարբեր հիվանդություններ:


Իսկ արդեն 2014թ. Սաուդգեմպտոն համալսարանի գիտնականներըպարզել են, որ նման սնունդը նաև Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառ է:

Նույն շարքից