Առողջապահություն 

Սննդի որակն ու ասթմայի ծանրությունը ուղիղ համեմատական են

analitik.am

Ավստրալացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն՝ ճիշտ սնունդը կարող է նվազեցնել ասթմայի առաջացման ռիսկը:  Պարզվել է, որ հագեցած ճարպերով հարուստ մթերքները ավելացնում են ասթմայի առաջացման ռիսկը: Ավելին՝ հագեցած ճարպերը նվազեցնում են այն ասթմայի դեմ օգտագործվող դեղամիջոցների արդյունավետությունը:

 
Գիտնականների խորհուրդը հետևյալն է՝ մրգերն ու բանջարեղենը ասթմայով հիվանդներին օգնում են խուսափել նոպաներից: Ճիշտ է, գիտնականները դեռ պետք է ապացուցեն, թե արդյոք վատ սնունդը կարող է պատճառ լինել ասթմայի զարգացման համար: Մի շարք մասնագետներ կարծում են, որ ռացիոնը մեծ նշանակություն ունի այ հիվանդության դեպքում: Այնուամենայնիվ, դա դեռ ապացուցման կարիք ունի:

Նույն շարքից