Առողջապահություն 

Բժիշկները բողոքում են ինտերնետից. այն ավելացրել է հիպոխոնդրիկների թիվը

analitik.am

Ժամանակակից բժշկության համար նոր թշնամի է հայտնել՝ ինտերնետը: Այս մասին եզրակացության եկել են բժիշկները՝ կատարված հետազոտության արդյունքների հիման վրա: Նրանք նշում են, որ աշխարհում ավելացել են այն մարդկանց թիվը, ովքեր փորձում են ինտերնետի միջոցով ինքնաբուժմամբ զբաղվել:

Հիպոխոնդրիկների այս նոր սերունդը ինտերնետային ֆորումներին վստահում է ավելի շատ, քան մասնագետներին, ինչը մեծապես դժվարացնում է բժիշկ- հիվանդ հարաբերությունները և, որպես հետևանք, բժիշկների աշխատանքը,- հաղորդում է The Times of India-ն:

Աշխարհի 27 տարբեր երկրների 650 բժիշկների շրջանում  անցկացված հարցումների արդյունքում նրանց 44%-ը հայտնեց, որ իրենց հիվանդները գերծանրաբեռնված են համացանցից ստացված ինֆորմացիայով: Բժիշկների 37%-ը հայտնել է, որ իրենց հիվանդները իրենց բժշկության մեջ վարպետ են համարում:

Հարցված բժիշկների կեսը անկեղծացել են, որ ինտերնետի տարածմամբ իրենց հարաբերությունները հիվանդների հետ առավել դժվար են դարձել: Ընդ որում հարցված բժիշկների 90%-ը հայտնում են, որ հիվանդները շատ հաճախ հակված են հավատալու համացանցին այլ ոչ թե բժշկին:

Նույն շարքից