Առողջապահություն 

Գրասենյակի ջերմաստիճանը ազդում է աշխատակիցների աշխատունակության վրա

analitik.am

Եթե աշխատակիցը գրասենյակում շատ շոգում կամ մրսում է, ապա նրա աշխատանքի արտադրողականությունը խիստ նվազում է, հաղորդում է Kakmed.com-ը: Սա ապացուցվել է Հոլանդիայի Լեյդենսկի համալսարանի գիտնականների կողմից:

Մասնագետները պնդում են, որ աշխատանքային պայմանագրի մեջ պետք է նշվի նաև աշխատանքայի ջերմաստիճանի պահպանումը: Օդի նորմալ ջերմաստիճանը  նպաստում է լավ մտավոր աշխատանքին և հակառակը: Ջերմաստիճանային ռեժիմը ամենամեծ ազդեցությունն ունենում է աշխատանքային հիշողության վրա, որը պահպանում և վերամշակում ինֆորմացիան կարճ ժամկետի համար:

Նիդեռլանդներում անցկացված հետազոտությանը մասնակցել են 2 խումբ կամավորներ՝ «ջերմասեր» աշխատակիցներ և ցուրտը գնահատողներ: Կամավորների երկու խումբն էլ  կատարել են միևնույն թեստային աշխատանքը՝ կարճաժամկետ հիշողության որոշման համար: Թեստավորումը անցկացվել է 25, 15 և  20 աստիճաններում:

 Պարզվել է, որ 20 աստիճանում երկու խումբն էլ ունեցել է լավագույն արդյունքները:

Նույն շարքից