Առողջապահություն 

3 դեղամիջոց, որոնք շարունակում են երազանք մնալ

analitik.am

Նոր բացահայտումների ֆոնի վրա, որոնք շարունակում են զարգացնել ապագայի բժշկությունը՝ դարձնելով նրան կանխարգելիչ, կան մի շարք դեղամիջոցներ, որոնց կարիքը մարդիկ շատ վաղուց ունեն, բայց դրանք դեռ շարունակում են երազանք մնալ:

 

Վակցինա՝ մալարիայի դեմ

 

Բիլլ Գեյթսը միլլիոնավոր դոլլարներ է ծախսում  հրաշք-դեղի որոնման վրա: Այս խնդրով զբաղվում են հազարավոր գիտնականներ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից:  Առաջին զգալի արդյունքը Ինֆեկցիաների և ալերգիային ամերիկյան ազգային կենտրոնի հետազոտողների վերջին աշխատանքն է: Նրանց հաջողվել է հայտնաբերել մոծակներին, որոնց ներսում զարգանում է մալարիայի հարուցիչները, այնուհետև ռադիացիոն ճառագայթահարման միջոցով նրանց դարձնել անկարող՝ վարակելու մարդկանց:

 

Սուպերդեղամիջոց՝ մրսածության դեմ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները փորձում են ստանալ նոր պրեպարատ, որը կհաղթի մրսածությանը՝ մոլորակի ամենատագնապեցնող հիվանդությանը: Նրանք պնդում են, որ ստեղծել են վիրուս, որը հարձակվում է ինֆեկցիոնացված բջջի վրա և ծրագրավորում են նրան՝ ինքնաոչնչացման, որը սակայն չի վնասում հարևան բջիջներին: Իհարկե, դեռ  առջևում են կլինիկական փորձաքննության փուլերը:

                                                                                        

 

Դեղամիջոց՝ չբերության դեմ

 

Արհեստական բեղմնավորումը օր օրի ավելի մեծ  տարածում է ստանում և շատ նոր տեխնոլոգիաներ արդեն փորձված են: Այնուամենայնիվ նոր լուծումների որոնումները շարունակվում են: Կանադայի Վանկուվեր համալսարանի գիտնականները աշխատում են պրեպարատների վրա, որոնք խթանում են կանանց օվուլյացիան, ովքեր ցանկանում են հղիանալ:

Նրանք ունակ են խթանելու մի քանի ձվաբջիջների առաջացումը, որոնք մեծացնում են հղիանալու հավանականությունը: Այս մեթոդը, սակայն, մի շարք բացասական հետևանքներ ունի՝ ներառյալ երիկամների անաշխատունակության և սրտային անբավարարության վտանգավոր ռիսկը:

Նույն շարքից