Առողջապահություն 

Եգիպտացորենը՝ բժշկության մեջ

Եգիպտացորենն իր հատկություններով օգտագործվում է ոչ միայն խոհարարության, այլև բժշկության մեջ: Հայտնի է, որ այն ունի վերքերն արագ բուժելու հատկություն  և օգտագործվում է մաշկային տարբեր հիվանդությունները  բուժելու  համար: Հնում, երբ դեռ չկային դեղահաբեր, և դեղագործությունը զարգացած չէր, տատիկները տապակում էին եգիպտացորենի հատիկները, որից հետո ճզմում էին դրանք և ստացված խյուսը դնում մաշկի վնասված մասին:


Հատկապես շատ օգտակար են եգիպտացորենի մազիկները: Բժշկության մեջ այն լայնորեն կիրառում են՝ որպես լյարդի, միզամուղ և լեղու արտադրման միջոցներ: Եգիպտացորենի մազիկների թուրմն օգտակար է խոլեցիստիտի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, ինչպես նաև շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար: Եգիպտացորենի մազիկների մյուս կարևոր առողջարար հատկություններից են տոքսինների վնասազերծումը, նյութափոխանակության կարգավորումը: Այն  նպաստում է արյան մակարդմանը և ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա: Ֆիտոթերապիայում եգիպտացորենի մազիկների թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հոդացավերի դեպքում: Դիետոլոգների հավաստմամբ՝ եգիպտացորենը չեզոքացնում է տապակած և յուղոտ ուտելիքների վնասը: Այդ պատճառով էլ  ճարպոտ սննդի սիրահարներին խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել եգիպտացորենից պատրաստված ճաշատեսակներ: Եգիպտացորենի ձեթը խորհուրդ է տրվում օգտագործել բազմաթիվ դիետաների ընթացքում, քանի որ այն հեռացնում է օրգանիզմից վատ խոլեստերինը, տոքսինները: Որպեսզի ախորժակը սահմանափակվի՝ դիետոլոգները խորհուրդ են տալիս եգիպտացորենի ձեթ օգտագործել մի շարք դիետաներում: 

Նույն շարքից